Տուրիզմը ո՞նց զարգացնենք, եթե երկիրը ինքնաթիռ չունի. Գ. Ծառուկյան. (լուսանկարներ)


Տուրիզմը ո՞նց զարգացնենք, եթե երկիրը ինքնաթիռ չունի. Գ. Ծառուկյան. (լուսանկարներ)
Դեկտեմբեր 3 17:30 2018

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, այսօր՝ դեկտեբերի 3-ին, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Վանաձորի բնակիչների հետ:

ԲՀԿ  առաջնորդը ներկայացրեց նախընտրական ծրագիրը և անդրադարձավ մարզում տարբեր ոլորտներում առկա խնդիրներին:

«Ասում ենք՝ պետք է տուրիզմը զարգացնել: Ո՞նց զարգացնես տուրիզմը, եթե երկիրը սեփական ինքնաթիռ չունի: Ամեն մեկը պետք է  մի ոլորտով զբաղվի , ծաղկեցնի, միայն խոստումներ տալով չի»,-ասաց Գ. Ծառուկյանը:

Ծառուկյանը նշեց, որ ինքը պաշտոնի կարիք չունի և իր նպատակն այն է, որ իր երեխաները լավ  ու երջանիկ երկրում ապրեն: