Լրագրողին համառ լինելու համար եմ ապարանցի անվանել. Գ. Ծառուկյան (տեսանյութ)


Լրագրողին համառ լինելու համար  եմ ապարանցի անվանել. Գ. Ծառուկյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 3 15:00 2018

Ամբողջ ազգը գիտի, որ ապարանցիները համառ ժողովուրդ են: Այս մասին Ապարանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը ժպիտով   անդրադարձավ այս թեմային, երբ լրագրողը հարցրեց, թե  նա ինչու էր   հարցազրույցներից  մեկի ժամանակ լրագրողներից մեկին ասել՝  հո դու ապարանցի՞ չես:

«Ամբողջ ազգը գիտի, որ ապարանցիները շատ համառ են, Ձեր պես լրագրողն էլ ինձ հարց է տալիս ու չի թողնում, որ պատասխանեմ, հարցը տալիս է, ինքն էլ պատասխանում, ու համառաորեն թույլ չի տալիս ես պատասխանեմ: Այդ համառության համար եմ լրագրողին ապարանցի անվանել»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Գագիկ Ծառուկյանը ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը Ապարանում  հանդիպեց բնակչության հետ: