ԱԺ արտահերթ ընտրություններ – 2018. Վիվառոն առաջարկում է գործակիցներ


ԱԺ արտահերթ ընտրություններ – 2018. Վիվառոն առաջարկում է գործակիցներ
Դեկտեմբեր 2 20:08 2018

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխորոշված են։ Որեւէ կասկած չկա, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած Իմ քայլը դաշինքը խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն։ Ընտրություններին մասնակցող մյուս տասը քաղաքական ուժերն ըստ էության պայքարում են երկրորդ հորիզոնականի համար։ Քաղաքական այս պրոցեսի նկատմամբ այնուամենայնիվ հասարակական լայն ուշադրություն է առկա, ոչ միայն այն պատճառով, որ թեկնածուների թիվն է շատ, այլ այն, որ արտահերթ ընտրությունները լուրջ փորձաքար են հեղափոխական ուժի համար։

Այս օրերին տարբեր սոցիոլոգներ են ներկայացնում հարցումների արդյունքներ, դարձյալ նշելով, որ Իմ քայլը դաշինքի  հաղթանակը անխուսափելի է։ 

Ընտրական այս գործընթացը պակաս հետաքրքիր չէ նաեւ ֆուտբոլային տեսանկյունից։ Վիվարո բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է սահմանել։ Բնականաբար ընկերությունը ամենաքիչ գործակիցը սահմանել է Իմ քայլը դաշինքի համար։ Այս դաշինքի հաղթանակի գործակիցը՝ 1.02 է, ասել է։ Ֆուտբոլային տերմինով ասած որեւէ արդյունք չի լինի, եթե խաղադրույք կատարվի այս դաշինքի հաղթանակի պարագայում։ 

ԲՀԿ-ի հաղթանակի գործակիցը՝ 6.1 է, Լուսավոր Հայաստանինը՝ 7.1: Ուշագրավ է, որ ապրիլին մերժված ՀՀԿ-ի հաղթելու շանսերը բուքմեյքերական ընկերությունն ավելի բարձր է գնահատում, քան Սասնա Ծռեր կուսակցությանը։ ՀՀԿ-ի հաղթանակի գործակիցը այս պահի դրությամբ 8.1 է, Սասնա Ծռերինը՝ 10.1։ Ի դեպ նույն գործակիցը սահմանված է նաեւ ՀՅԴ-ի պարագայում։ Մենք կուսակցությունների դաշինքի հաղթանակի գործակիցը 12.1 է։ Նորաստեղծ ՔՈ կուսակցության հաղթանակի գործակիցը ընկերությունը գնահատել է 14.1: 

Ազգային առաջադիմական կուսկացության եւ ՕԵԿ-ի գործակիցները նույնն են՝ 15.1: Ամենավերջում՝ Քրիստոնեա- ժողովրդական կուսակցությունն է։ Ընկերությունը գտել է, որ այս կուսակցությունը ամենաքիչը հաղթելու շանսեր ունի, հետեւաբար սահմանել է ամենաբարձր գործակիցը՝ 20.1:

Ընտրությունների արդյունքները ճիշտ գուշակելու եւ գումար վաստակելու մեկ այլ հնարավորություն էլ կա։ Խաղադրույք հնարավոր է անել նաեւ թե որ կուսակցությունը կանցնի խորհրդարան։ Այս անգամ էլ Իմ քայլը դաշինքի գործակիցն ամենաքիչն է՝ 1.01, ամենաբարձրը՝ Քրիստոնեա- ժողովրդական կուսակցությանը՝ 30: ՀՀԿ-ի գործակիցը 1.4 է։ Այս կուսակցությանը նախորդում է ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը, համապատասխանաբար՝ 1.04 և 1.25 գործակիցներով։ 

Ինչ վերաբերում է մասնակցության թվին ըստ մարզերի, ապա ընկերությունը սահմանել է հետեւյալ գործակիցները՝

Արարատ- 5.00

Սյունիք- 5.35

Գեղարքունիք-5.80

Արագածոտն -5.80

Տավուշ-5.80

Վայոց Ձոր-6.30

Կոտայք-11.50

Երեւան-11.50

Լոռի -14.00

Շիրակ -14.00

Արմավիր- 17.50