Փաշինյանը շարունակում է խաբել, չենք լռելու. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)


Փաշինյանը շարունակում է խաբել, չենք լռելու. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
Դեկտեմբեր 1 13:11 2018

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը, այս մասին Facebok-ի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը։

 

«Տնտեսությունը գահավիժում է, ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, այլև եղածներն են փակվում, ներդրումներ չկան:

 

 

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել:

 

Չենք լռելու և չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:

 

Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկանց մանիպուլացնելու քաղաքակսնությունը:

 

Որքան ուզում են հայհոյեն և ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ և քաղաքական ուժեր մեր երկրում կան:

 

Չենք լռելու»,  - ասաց Է. Շարմազանովը։

 

Մանրամասն՝ տեսանյությում։

 



loading...