Հայաստանում ոչ թե բանկային, այլ լոմբարդային համակարգ է. Գ. Ծառուկյան (տեսանյութ)


Հայաստանում ոչ թե բանկային, այլ լոմբարդային համակարգ է. Գ. Ծառուկյան (տեսանյութ)
Նոյեմբեր 30 16:51 2018

Հայաստանում ոչ թե բանկային, այլ լոմբարդային համակարգ է: Այս մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց Եղեգնաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նրա խոսքով՝տուն չկա, որ վարկի տակ չլինի: «Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրենց հասանելիք բժշկական անվճար ծառայություններից օգտվել, ոչ թե մինչև լոմբարդում ոսկի չդնեն, խչկարողանան հիվանդանոցի դուռ բացել»,-ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ինքն ու իր թիմակիցները գալիս են ծառայելու ժողովրդին և կկարողանան նրանց հարցերի ու խնդիրների մասին խոսել այնքանով, որքանով կվստահեն իրենց ու իրենց քվեն կտան։