Նախարարությունը որևէ կողմի չի պաշտպանում. Գ. Ղազարյանը՝ ՀԲՖ-ի հետ կապված հարցերի մասին


Նախարարությունը որևէ կողմի չի պաշտպանում. Գ. Ղազարյանը՝ ՀԲՖ-ի հետ կապված հարցերի մասին
Նոյեմբեր 23 15:00 2018

Ֆեդերացիաներին հատկացվող գումարների ավելացման մասին ծրագիր է ներկայացվել ՀՀ կառավարություն, քանի որ նախաօլիմպիական տարում անելիքները շատ են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիկը Սիմոն Մարտիրոսյանն է:

Ղազարյանն անդրադարձավ նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված հարցերին և նշեց, որ նախարարությունը որևէ կողմի չի պաշտպանում, այլ կողմնակից է հարցերն օրենքի շրջանակում լուծելու: 

Հայկական սպորտում և ֆուտբոլում կարևորագույն հարցերից մեկի` նախկին «Միկա», ներկայիս ՄԶՀՀԿ ՕԱԿ-ի հարցին Ղազարյանը նույնպես անդրադարձավ. «Մարզահամալիրը 2019 թվականից դառնալու է ՓԲԸ և կարող է համագործակցել ցանկցացած կազմակերպության հետ: Իսկ նախկին «Միկայի» մարզադահլիճի թեմայով, որտեղ ինչպես հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականը չի կարող անցկացնել եզրափակիչ փուլի հանդիպումներ, Ղազարյանն ասաց, որ այդ հարցը ևս ուշադրության կենտրոնում է և ծավալվում են քննարկումներ:

Գաբրիել Ղազարյանն անդրադարձավ ԱԺ ընտրություններին մասնակցող մարզիկներին և պատասխանեց հարցին, արդյո՞ք նրանք օգուտ կտան սպորտին։

«Յուրաքանչյուրի անձնական իրավունքն է քաղաքականությամբ զբաղվելը։ Ես չգիտեմ, թե մարզաշխարհի ներկայացուցիչների՝ ԱԺ-ում հանդես գալն ինչ օգուտ կտա, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով պետք է օգուտ տա»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին առաջադրվել են Արսեն Ջուլֆալակյանը և Առաքել Միրզոյանը։