2019 թվականը ծանր տարի է համարվում սպորտի համար. Գ. Ղազարյան


2019 թվականը ծանր տարի է համարվում սպորտի համար. Գ. Ղազարյան
Նոյեմբեր 23 14:15 2018

2019 թվականը, ծանր տարի է համարվում սպորտի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

«Մինչ այս պահը հայ մարզիկները նվաճել են 173 մեդալ: Սակայն պետք է փաստեմ, որ 4 մարզաձևեր չեն ավարտել իրենց մրցաշրջանները: 2019 թվականն իրականում մեծ սպորտում շատ դժվար և ծանր տարի է լինելու: Այն նախաօլիմպիական տարի է, և  ֆեդերացիաները, թիմերը նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերին: 2019 թվականին կանցկացվեն նաև երկրորդ Եվրոպական խաղերը, որին դեռևս ունենք մեկ ձեռք բերված ուղեգիր` թիավարություն մարզաձևից:

Լիահույս եմ, որ ի տարբերություն Բաքվի առաջին Եվրոպական խաղերի, այս անգամ կգերազանցենք 25 մասնակից մարզիկների թիվը: Այդ խաղերում կխաղարկվեն 10 օլիմպիական վարկանիշներ»,- ասաց Ղազարյանը:

Նախարարի պաշոնակատարի խոսքով` հաջորդ տարի մեծ թափով կաշխատեն նախարարությունը և հակադոպինգային կազմակերպությունը: Մասսայական սպորտի ծրագրերը փոփոխության կենթարկվեն, ինչի արդյունքով մարզական կյանքը առավել մեծ տեղ կզբաղեցնի ազգաբնակչության շրջանում:

 

 

 

 

 



loading...