Տնտեսական առումով Հայաստանը հասել է մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի անցնել. Բագրատ Ասատրյան


Տնտեսական առումով Հայաստանը հասել է մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի անցնել. Բագրատ Ասատրյան
Նոյեմբեր 23 13:00 2018

Տնտեսական առումով Հայաստանը հասել է մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի անցնել: Տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների թիկունքում, հեղափոխության տակ կային խորքային երևույթներ, որից առաջինը տնտեսության անմխիթար, սարսափելի վատ վիճակն էր, տնտեսական համակարգը, որը մի խումբ մարդկանց համար էր ծառայում: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: 

 

«Ես, որպես նախկին ժողովրդագիր, ուզում եմ հիշեցնել, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանը լքել է 430 հազար մարդ, այսինքն՝ տնտեսական գործունեության հիմնական նպատակը սա էր: Մտահոգվելու առիթ կա և  դրանք ունեն ներքին և արտաքին պատճառներ: Ես զարմանում եմ, որ նույն կառավարության անդամներից որևէ մեկը չասաց, որ արտաքին ֆոնը վատանում է: Օրինակ՝ մեր էքսպորտի առարկան հանդիսացող հիմնական հումքատեսակները պղինձը և ոսկին են. պղնձի միջազգային գներն ընկել են 10-11 տոկոսով, երկրորդ գործոնը՝ ՌԴ-ում տիրող իրավիճակն է, որը կոնկրետ ազդեցություն է թողնում: Ռուսաստանում տնտեսական աճի տեմպի նվազում կա, արդեն կանխատեսումներ կան, որոնք հասնում են  1,6 տոկոսի:  Գումարած ՌԴ շուկայի փոփոխությունը, պատկերացրեք այս պայմաններն ինչ ազդեցություն կունենան հայ արտահանողի վրա, տրանսֆերտները օգոստոս- սեպտեմբերի ամիսների 7-8 տոկոսի նվազել են: Ներքին գործոների մասով, ինձ թվում է, մեր ամենամեծ ակնկալիքը պետք է լիներ հետհեղափոխական կայունացումը, որն իմ կարծիքով կա, այստեղ դրական տեղաշարժ էլ կա, վարկավորման աճը, օրինակ, աննախադեպ է, վերջին ինը ամիսների ընթացքում վարկային ներդրումների 10%-ից ավելի աճ ունենք»,-ասաց Բագրատ Ասատրյանը: