Բրիտանացիները «Մաշան եւ Արջը» մուլտֆիլմի հերոսուհուն համեմատել են Պուտինի հետ


Բրիտանացիները «Մաշան եւ Արջը» մուլտֆիլմի հերոսուհուն համեմատել են Պուտինի հետ
Նոյեմբեր 17 19:35 2018

Բրիտանացի քննադատները հայտնի ռուսական մուլտֆիլմը՝ «Մաշան եւ Արջը» մեղադրել են «Կրեմլի քարոզչությունում», հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Բուքինգհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Գլիսը, ով մասնագիտանում է հետախուզության գործունեության մեւ, ասել է. «Մաշան համառ, անգամ տհաճ բնավորություն ունի եւ միեւնույն ժամանակ նա վճռական է:  Աղջիկն ավելի շատ է կծում, քան կարող է կուլ տալ: Չափազանցություն չի լինի նրա վարքը Պուտինի վարքի հետ համեմատելը»:

Քննադատները նաեւ ուշադրություն  են դարձրել այն սերիային, որտեղ Մաշան խորհրդային սահմանապահի գլխարկով հսկում էր գազարի մարգերը. նրանք դրանում փոխաբերություն են տեսել՝ Ռուսաստան, որը հսկում է սեփական սահմնանները: