Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը

Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը
Նոյեմբեր 17 22:31 2018

Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր մարդկանց է բերման ենթարկել։

Քավալան Թուրքիայում կալանավորվել է 2017թ. դեկտեմբերին։ Նա մեղադրվում է 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։

Գործի շրջանակներում բերման է ենթարկվել ևս 10 մարդ, այդ թվում՝ 2 պրոֆեսոր։ Մնացածը «Anadolu Kultur» կազմակերպության աշխատակիցներ են, որոնք աշխատել են Քավալայի ենթակայության ներքո:

Բերման ենթարկվածները մեղադրվում են Քավալայի հետ կապեր ունենալու, ինչպես նաև Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած ցույցերի կազմակերպմանը ներգրավված լինելու մեջ (Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանության համար սկսված զանգվածային ցույցեր, որոնք վերածվեցին հակակառավարական բողոքի մեծ ալիքի)։

Թեմայի շուրջ Twitter-ի էջում գրառում է արել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը։

«Թուրքիայի ներքին գործերի նախարարը, ահաբեկելով խորհրդարանը, շարունակում է խռովությունը։ Օսման Քավալայի գործընկերները և մեր ուսուցիչներ Թուրգութ Թարհանլըն և Բեթուլ Թանբայը բերման են ենթակվել։ Թուրքիայի հասարակական համերաշխության համար ամենամեծ սպառնալիք ներիքն գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է»։

 

Garo Paylan @GaroPaylan
 
 

İçişleri Bakanı, dün Meclisi terörize ederek onaylattığı bütçesiyle zulmüne devam ediyor.

Osman Kavala’nın çalışma arkadaşları ve hocalarımız Turgut Tarhanlı, Betül Tanbay gözaltına alındı.

Türkiye’nin toplumsal barışına en büyük tehdit Süleyman Soylu’dur!

701 people are talking about this

 

Աղբյուր`    Ermeni haber
loading...