Վարչապետին ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա․ Ալեն Սիմոնյան

Վարչապետին ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա․ Ալեն Սիմոնյան
Նոյեմբեր 17 21:53 2018

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ- հայտարարությանը, նշել է, որ ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել եւ նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն:

«Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը: Նաեւ մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, եւ ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա: Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե ժողովրդավարակա՞ն մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»,- ասել է նա:

loading...