Մշակույթի նախարարը ամիսներով ձգձգել է Գուսան Հայկազունի հետ հանդիպումը (լուսանկարներ)

Մշակույթի նախարարը   ամիսներով ձգձգել է Գուսան Հայկազունի հետ հանդիպումը (լուսանկարներ)
Նոյեմբեր 17 18:08 2018

 Ազգայինի մոռանալը բերում է արմատներից հեռացման, լինի դա տարազը, լեզուն,սովորությունները  մշակույթը, ընտանիքը, թե հայրենիքի նկատմամբ սերը:

Այս մասին «Վերադարձ արմատներին» նախագծի շնորհանդեսին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը:

Նրա խոսքով՝ սեր պետք է լինի ամեն ինչի նկատմամբ: Հայ մարդն առաջինը պետք է ազգային արժեքներ ունենա ու պահպանի այն:

Անդրադառնալով Վերգինե Ալավերդյանի՝ «Վերադարձ արմատներին» նախագծին՝  Գուսան Հայկազունն ասաց.

«Տիկին Ալավերդյանը շատ մեծ գործ է կատարում ազգային տարազների պահպանման հարցում: Եվ հաճելի է, որ հիմա շատերն են օգտվում նրա ձեռքի աշխատանքներից: Անձամբ ես օգտվել եմ  նրա տարազներից, երբ Չեխոսոլովակիա պետք է գնայի: Պետք է տարածել մերը, ազգայն ոգին բարձրացնել հենց տարազներով: Շատ ողջունելի են նման միջոցառումները»:

Այն հարցին, թե  հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ զգո՞ւմ է մշակութային ոլորտում և ակնկալիքներն արդարացվա՞ծ են, գուսանը պատասխանեց.

«Հեղափոխությունը շարունակվում է: Ակնկալիքներ, իհարկե, շատ ունեմ, բայց լուրջ փոփոխություններ առայժմ  չեմ տեսնում մշակութային ոլորտում: Ես ինքնս էլ ծրագրեր շատ ունեմ, բայց հասկանում եմ, որ սա ժամանակավոր  Կառավարություն է: Ընտրություններից հետո ավելի  լուրջ Կառավարություն կլինի, ավելի լուրջ նախարարներ կլինեն համապատասխան տեղերում»:

Գուսան Հայկազունը նշեց, որ ինքն անձամբ ծրագրեր է ներկայացրել Մշակույթի նախարարություն, բայց արձագանք չի ստացել:

«Մշակույթի նախարարը  պետք է կարողանա մարսել հասկանալ այդ ծրագրերը: Ես,  ճիշտն ասած, չէի էլ սպասում, որ արձագանք կլինի: Մեր նախարարը պետք է ճանաչի ազգի մշակույթի գործիչներին. Երբ լսում է, որ Գուսան Հայկազունը ուզում է հանդիպել, իսկ ես պատահական հանդիպումներ չեմ փնտրում, պետք է անմիջապես  հանդիպել, ոչ թե ամիսներով սպասեցնել: Ամեն դեպքում, ես չեմ դժգոհում, սա ժամանակավոր բան է»,-ասաց նա:

ՀՀ Վաստակավոր գործիչը լավատես է: Նա վստահ է, որ ընտրություններից հետո՝ գարնանը,  ամեն բան իր տեղը կընկնի:

 

loading...