Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահի հետ զրույցում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)


Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահի հետ զրույցում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նոյեմբեր 16 23:16 2018

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Հարցին թե որո՞նք են եղել Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր-Պուտին հեռախոսազրույցի թեմաները: Արդյո՞ք Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի հետ այն իրողության վերաբերյալ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ, նա պատասխանեց.

 

«Այո, նաև այդ հարցն է քննարկման թեմա դարձել, և մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ, ՌԴ-ի հետ: Կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի հետ, Տաջիկստանի հետ, որպեսզի մենք, ի վերջո, հասնենք փոխադարձ ըմբռնման»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Մանրամասն՝ տեսանյութում: