Ավանի թաղապետը հրաժարական է տվել


Ավանի թաղապետը հրաժարական է տվել
Նոյեմբեր 16 19:46 2018

Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական  շրջանի ղեկավարի իմ լիազորությունները:

10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ  դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման:

Սիրելի ավանցիներ, Երևանի քաղաքապետարանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ  հայտնում այս տարիների միասնական և նվիրված աշխատանքի, հաջողված ծրագրերի  և քաղաքային  տնտեսության տարբեր ոլորտներում  կարևոր ձեռքբերումների համար.

ձեր շնորհիվ է, որ այսօր ունենք բարեկարգ և գեղեցիկ վարչական շրջան:

Մեր քաղաքը շարունակելու է զարգանալ, և ես իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում աջակցելու  ու նպաստելու եմ այդ զարգացմանն ուղղված բոլոր ջանքերին:

 

Խաղաղություն մեզ և մեր երկրին: 

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանվել Ջավադյանը:



loading...