Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին
Նոյեմբեր 16 17:57 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: