Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Փաշինյանի անունից ապատեղեկատվություն է տարածել


Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Փաշինյանի անունից ապատեղեկատվություն է տարածել
Նոյեմբեր 16 00:42 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Ադրբեջանական haqqin.az կայքը հրապարակել է հարցազրույց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր,Լիբերալ-դեմոկտարական կուսակցության խմբակցության անդամ տխրահռչակ և ծախված Դմիտրի Սավելևի հետ...Սույն կերպարը,ով վաղուց շատ տաքուկ հարմարվել է Իլհամ և Մեհրիբան Ալիևների "մեջտեղում" և նավթադոլլարների դիմաց նույնիսկ կվաճառի հարազատ հորը և մորը, փորձել է ազերի և կայքի ռուսախոս ընթերցողներին բացատրել,թե ՌԴ-ի համար ինչպիսի վատ գործընկեր են հայերը և հիասքանչ են ադրբեջանցիները... Բայց այդ թեմային չեմ էլ ուզում անդրադառնալ...
Խնդիրը նրանում է,որ Սավելևի նման ծախու երեսփոխանն ընդօրինակելով Բաքվի քարոզչական ոճը՝մարդկանց վերագրել ինչ-որ արտահայտություններ և այն ջանադրաբար տարածել...Վ.Ժիրինովսկու կուսակիցը երկար ժամանակ համագործակցելով ադրբեջանցիների հետ երևի վարակվել է այդ ապատեղեկատվական ախտով... Այսպես,ներկայացնելով ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրները Սավելևը բարբաջել է,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ով իբրև թե մասնակցել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայտարարել է,որ իբրև թե Հայաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝մնալով ՀԱՊԿ-ի անդամ... Ավելին,ըստ ծախու ռուսաստանցի պատգամավորի, Փաշինյանը նույնիսկ հայտարարել է,որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից,միայն թե մտնի ՆԱՏՕ-ի մեջ...Համոզված եմ,որ այս տեղեկության մասին տեղյակ են միայն Սավելևը և իր պատվիրատու ազերի-թուրքերը...
Ժամանակն է,որ ՀՀ ԱԳՆ-ն կոնկրտետ անդրադառնա այս տեսակ դեպքերին...Ազերիների բարբաջանքներին չարձագանքելը չի նաշանակում,որ ամեն ոք իրավունք ունի անպատիժ և անհետևանք ապատեղեկատվություն տարածել ՀՀ իշխանությունների անունից...
Նախորդ իշխանությունների լռակյաց արտաքին քաղաքականությունը քննադատող Փաշինյանը լավ կլինի այժմ իր կողմից վերահսկվող ԱԳՆ-ի միջոցով կոնկրետ քայլեր կատարի ՀՀ վարչապետի անունից այս տեսակ լկտի ապատեղեկատվություն տարածողների դեմ,այդ թվում նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Սավելևի...Ռուսաստանցի սույն լիբերալ երեսփոխանին ժամանակ է պերսոնա նոն գրատա հայտարարել և ԱԳՆ-ի մակարադակով հեգնական պատասխան տալ և ընդամենը հիշեցնել սույն թվականի հուլիսի 12-ին Բրյուսելում Փաշինյանի հայրարարությունն այն մասին,որ ՀՀ-ն չի ցանակնում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ... Ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել նույն Փաշինյանի խոսքերն այն մասին,որ Ադրբեջանը չի դառնա ՀԱՊԿ անդամ,քանի որ պաշտոնական Երևանը Բաքվի այդ տեսակ նկրտումների դեպքում կկիրառի վետոյի իր իրավունքը...
Իսկ այն,որ Ալիևը Բաքվում,իսկ Բեռառուսի բռնապետ Բատկան Մինսկում միմյանց դեսպանների են ընդունում և ՀԱՊԿ-ի ներքին գործերից խոսում,դա նրանց անձնական գործն է...
Երևանը մինչև վերջ պետք է անդրդվելի մնա և ոչ միայն Բաքվին,այլև Մինսկին և Աստանային հասկացնի,որ նրանց ցանկությունները այդպես ցանկություն էլ կմնան,քանի որ դեմ են ՀՀ-ի շահերին...