Ներկայացվել են ՈՀԿ-ի տնտեսական բեռը գնահատելու մոդելներ

Ներկայացվել են ՈՀԿ-ի տնտեսական բեռը գնահատելու մոդելներ
Նոյեմբեր 15 23:47 2018

«Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության օժանդակությամբ, իրականացնում են համատեղ գլոբալ ծրագիր: Թեմայի վերաբերյալ այսօր, առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են, ԱՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատակից Ալեքսեյ Կուլիկովը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՄԱԶԾ-ի ներկայացուցիչ Դանիել Գրաֆթոնը, ԱՀԿ խորհրդատու Աննա Կոնցևայան, կրտսեր տնետսագետ Դենիս Ֆեդիևը, նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ:

Ծրագիրը նպատակ ունի խթանելու ՈՎՀ դեմ պայքարին ուղղված միջգերատեսչական միջոցառումների իրականացումը` մշակելու ՈՎՀ կանխարգելման, բուժման և հսկողության ոլորտում անելիքները, գնահատելու ծախսարդյունավետությունը:

Հյուրերը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին ներկայացրել են, թե ինչպիսի տնտեսական մոդելի կիրառման միջոցով է հնարավոր իրակնացնել ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես արյան շրջանառության, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների հետ կապված  հիվանդությունների բեռի գնահատումը:

«Սա շատ կարևոր հիմք է, հստակ երևում է պատկերը այս հիվանդությունների տնտեսական բեռի, և թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն այդ հիվանդությունների նվազեցման կապակցությամբ»,- շեշտել է Արսեն Թորոսյանը:

Առաքելության շրջանակում աշխատանքային հանդիպումներ են եղել ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանասների նախարարությունների և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետների հետ: ՈՎՀ կանխարգելման և հսկողության հարցերով տեղի է ունեցել նաև կլոր սեղան քննարկում:

loading...