«Սասնա ծռեր»-ը Խորհրդարանում հակակշիռ ուժ կլինի. Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)


«Սասնա ծռեր»-ը Խորհրդարանում հակակշիռ ուժ կլինի. Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)
Նոյեմբեր 14 18:37 2018

«Սասնա ծռեր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց իր նախընտրական ցուցակը։  Ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը։ Առաջին քառյակում են նաև Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը, Հերմինե Մկրտչյանը։

Փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը։

«Մեր հասարակության մեծամասնությունը մեծ աջակցություն է ցուցաբերում «Սասնա ծռերին»։ Համոզված եմ՝ մեծ ներգրավվածություն կունենանք խորհրդարանում։ Մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք հեղափոխությանը, բայց խորհրդարանում տեղի են ունենալու քննարկումներ, դեբատներ, որից էլ ծնվելու է ճշմարտությունը»,–նա:

Մանրամասները՝ տեսանյութում: