ՀՀԿ-ն Խորհրդարան է գնում շատ ուժեղ կազմով. Կարինե Աճեմյան (տեսանյութ)


ՀՀԿ-ն  Խորհրդարան է գնում շատ ուժեղ կազմով. Կարինե Աճեմյան (տեսանյութ)
Նոյեմբեր 14 18:30 2018

 ՀՀԿ-ի  հաղթաթուղթը փորձն է:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Մենք Խորհրդարան ենք գնում շատ ուժեղ կազմով, հմուտ քաղաքականգործիչներով: Ունենք հարկե նոր դեմքեր , սակայն նրանք ևս քաղաքական լուրջ փորձ ունեն: Կարծում եմ այս իրավիճակում փորձը շատ կարևոր է: Ներկայիս իշխանություններին անպայման ընդդիմություն է հարկավոր, որը կարող է հակազդել ու  բարձրաձայնել խնդիրների մասին , որոնք կարող են լինել ճակատագարկան»,-ասաց նա:

 Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Ցուցակը բաղկացած է 125 հոգուց:

Ցուցակի 2-րդ համարը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է:

3-րդ հորիզոնականում վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն է,

4-րդ համարը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայն է,

5-դդը՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը,

6-րդ տեղում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է,

7-րդ համարը Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը,

8-րդ հորիզոնականում պատգամավոր Կարինե Աճեմյանն է,

9-րդ տեղում վերլուծաբան Մենուա Հարությունյանն է,

10-րդ համարը պատգամավոր Արտաշես Գեղամյանն է:

 



loading...