Ընթանում է Ազգային ժողովի վերջին քառօրյան


Ընթանում է Ազգային ժողովի վերջին քառօրյան
Նոյեմբեր 14 11:07 2018

ՀՀ Ազգային ժողովի վերջին քառօրյայի օրակարգում է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, և ևս թվով 13 նախագիծ, այդ թվում նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը և այլն: