«Փաստ». «Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը


«Փաստ». «Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը
Նոյեմբեր 14 09:26 2018

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Վահագն Իսահակյանը հայտարարագրել է բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից: Նշված հայտարարագիրը Վահագն Իսահակյանը ներկայացրել է այն ժամանակ, երբ դադարեցրել է զբաղեցնել ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը:

Նշված հայտարարագրում Իսահակյանը շարժական գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցները ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարեցնելու ժամանակ եղել է 3 մլն ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում եկամուտը կազմել է 1 415 000 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից: 

Նշենք, որ Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարել է զբաղեցնել 2018թ. մայիսի 24– ին: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնին է նշանակվել նոյեմբերի 8–ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում