ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)


ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Նոյեմբեր 13 11:44 2018

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրդարձավ ՔՊ-ի և ՀՀԿ-ի նախընտրական հակամարտությանն ու նշեց, որ ՀՀԿ-ին որպես մրցակից չի տեսնում։

Հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ն մտադրություն ունի 25 % քվե ստանալ այն պարագայում, երբ դա իրեն պետք չի, Ավինյանն ասաց․-«Ընտրությունների արդյունքները կորոշի ժողովուրդը, և եթե որոշի, որ մենք պետք է հավաքենք 85 %, մենք կհավաքենք 85 %, այնուամենայնիվ կուզենայի նշել, որ մեր ընտրական ցուցակը լինելու է բավականին բազմազան և ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, ներգրավված են լինելու տարբեր ոլորտներից մասնագետներ։ Ես համոզված եմ, որ Ազգային ժողովի գալիք ընտրությունների արդյունում մենք ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած Ազգային ժողով»։

Մանրամասները՝ տեսանյութում․