Զոհրաբյանը՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին


Զոհրաբյանը՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին
Նոյեմբեր 13 11:28 2018

Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ պայքարի մեջ միայն ՀՀԿ-ն ու ՔՊ-ն են, այս մասին այսօր Զոհրաբյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Գիտեք, խոսելով չէ, որ որոշվում է ամեն ինչ։ Շատ մարդու մասին շատ բան են խոսում։ Մենք գնում ենք՝ օրակարգում ունենալով մեր քաղաքական և տնտեսական ծրագիրը։ Մեր զրուցակիը լինելու է ՀՀ քաղաքացին, մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ։ Մենք ուժերին կոչ ենք անում կոռեկտ ընտրության, ով կխախտի կոռեկտության սհամանը, կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, համարժեք պատասխան կստանա», - նկատեց Զոհրաբյանը։

Իշխանության հետ հավանական կոալիցիաների մասին Նաիրա Զոհրաբյանը նախընտրեց խոսել դեկտեմբերի 9-ից հետո, սակայն Զոհրաբյանի ծոսքով ԲՀԿ-ի օրակարգը որոշում են իրենք։