Երևանում նոր ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Վանեցյանը ներկայացրել է մանրամասներ


Երևանում նոր ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Վանեցյանը ներկայացրել է մանրամասներ
Նոյեմբեր 13 07:18 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցրեր, տարբեր թեմաներ, որոնք վերաբերել են հայկական ֆուտբոլի ներկայիս իրավիճակին և ապագային:

ՀՖՖ-ի նախագահը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, որոնց մեջ է մտնում «Ազգային» ստադիոն կառուցելու նախագիծը: Սա նախագահի առաջնային նպատակներից է, որը պետք է իրագործվի առաջիկա տարիների ընթացքում:

Վանեցյանը նշել է, որ ֆեդերացիան ցանկանում է ստադիոնը կառուցել 33.000 հանդիսականի համար, որպեսզի այն կարողանա հյուրընկալել նաև Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակիչը: Ստադիոնը կարժենա մոտավոր 100 մլն դոլար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ պետք է տեղափովի «Ազգային» ստադիոնի տարածք: Նման ստադիոն ունենալը, ՀՖՖ նախագահի երազանքն է:

Հայտնի դարձավ նաև, որ Ջանի Ինֆանտինոն պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան և մասնակցել հիմնարկեքի արարողությանը: