Փոքրիկ Իրինայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի չարորակ ուռուցք, նա բոլորիս օգնության կարիքն ունի


Փոքրիկ Իրինայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի չարորակ ուռուցք, նա բոլորիս օգնության կարիքն ունի
Նոյեմբեր 13 10:32 2018

Վեց տարեկանը դեկտեմբերին նոր բոլորող Իրինա Հանեսյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի: Կյանքն Իրինային ու նրա հարազատներին դժվար փորձության առջեւ է կանգնեցրել: Իրինայի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի չարորակ ուռուցք:

Իրինան դեկտեմբերի 10-ին կդառնա 6 տարեկան: Այս անգամ, սակայն ճակատագրի հեգնանքով, նա տարեդարձը նշելու է ոչ թե տանը՝ հարազատների ու ընկերների հետ, այլ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի համալսարանական հիվանդանոցի մանկական կլինիկայի ուռուցքաբանական բաժանմունքում:

Որքան էլ ծանր էր ախտորոշման մասին լուրը, միեւնույն է, այն չկոտրեց ո՛չ Իրինային, ո՛չ էլ նրա հարազատներին: Նրան արդեն երկու անգամ վիրահատել են: 

Վիրահատությունները բարեհաջող են անցել: Բուժման շանսերը բավականին բարձր են: Բժիշկներն ասում են, որ Իրինան վիրահատություններից հետո շատ արագ է վերականգնվում: Նա շարունակում է ժպտալ ու նկարել՝ սպասելով ապաքինմանը: Ծնողներն ու հարազատները բժիշկների հետ պայքարում են նրա կյանքի համար:

Նախնական բուժման համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո, որից 30 հազարը վիրահատությունների, մնացածը՝ քիմիաթերապիայի կուրսը սկսելու համար: Իրինան, ընդհանուր առմամբ, պետք է անցնի քիմիա եւ ռադիոթերապիայի 7-10 կուրս: Յուրաքանչյուր կուրսի արժեքը շուրջ 15 հազար եվրո է: Սա մեծ գումար է, ուստի Իրինայի եւ նրա ծնողների անունից դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել: Ընտանիքի ընկերների եւ բարեկամների շնորհիվ արդեն հավաքվել է 15 հազար եվրո։

Յուրաքանչյուր աջակցություն, անկախ գումարի չափից, կարեւոր է: Յուրաքանչյուրի ֆինանսական աջակցության համար ընտանիքը շնորհակալ կլինի:

Օգնել ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ եւ գումար փոխանցել փոքրիկի բուժման համար՝ https://www.gofundme.com/6pwaj-help-irina:

Հայաստանից հանգանակություն կարող եք կատարել բանկի միջոցով՝ ՎՏԲ բանկում բացված հատուկ հաշվեահամարներին:
AMD 16048343490004
USD 16048343490005
EUR 16048343490006
RUR 16048343490007

Ռուսաստանից ու Հայաստանից արագ փոխանցման համար բացվել են նաեւ հաշվեհամարներ Яндекс եւ Idram համակարգերով

Яндекс– 410017983060786
Idram – 459135910