«Ժամանակ» .Հարկային տեռոր. ՊԵԿ աշխատակիցները հանկարծակի ստուգումներ են սկսել ռեստորաններում, բարերում.


«Ժամանակ» .Հարկային տեռոր. ՊԵԿ աշխատակիցները հանկարծակի ստուգումներ են սկսել ռեստորաններում, բարերում.
Նոյեմբեր 13 05:48 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի և ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում և հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել: Հիմա այդ օբյեկտների տերերը սպասում են, թե ստուգումների արդյունքում իրենց ինչ տուգանքների պետք է ենթարկեն: 

Հայաստանում փող հավաքելու ամենահուսալի ճանապարհը շարունակում է մնալ բիզնեսը տուգանելը, որովհետև հարկերն այնքան բարձր են, որ մարդիկ չեն կարողանում աշխատել օրինական դաշտում և ստիպված են շրջանցել օրենքը: Քանի դեռ աշխատում ես, պետք է տուգանվես. ահա այս կարգախոսով են աշխատում Հայաստանի հարկային մարմինները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: