ԱՄՆ-ի ռազմավարական կենտրոնը Հյուսիսային Կորեայում 13 հրթիռային բազաներ է հայտնաբերել


ԱՄՆ-ի ռազմավարական կենտրոնը Հյուսիսային Կորեայում 13 հրթիռային բազաներ է հայտնաբերել
Նոյեմբեր 13 10:41 2018

ԱՄՆ-ի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը Հյուսիսային Կորեայում մոտ 20 չհայտարարված հակահրթիռային բազաներից առնվազն 13-ը հայտնաբերել է, հաղորդում է Reuters-ը:

Կենտրոնի փորձագետ Ջոզեֆ Բերմուդեսի խոսքով, չնայած ընթացող բանակցություններին, որոշ բազաներում նկատվում է սպասարկման ու ենթակառուցվածքի բարելավում: Բազաները ցրված են Հյուսիսային Կորեայի հեռավոր, լեռնային շրջաններում եւ կարող են օգտագործվել տարբեր տիրույթի բալիստիկ հրթիռներ տեղակայելու համար:

«Հրթիռային օպերատիվ բազաները արձակման համար չեն նախատեսված», - գրում է Բերմուդեսը:

«Հրթիռներն այդտեղից կարող են արձակվել արտակարգ իրավիճակի դեպքում, Կորեայի ժողովրդական բանակի օպերատիվ ընթացակարգերը պահանջում են, որ հրթիռային արձակման սարքերը բազաներից տեղափոխվեն արձակման համար նախապես պատրաստված վայրեր»:

Զեկույցում նշվում է, որ Սեուլի սահմանին մոտ գտնվող Սականմոլ փորձադաշտը կարծես թե «ակտիվ է եւ լավ վիճակում է»: