Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն


Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն
Նոյեմբեր 12 20:32 2018

Վանաձորի «Նավ» ռեստորանի տարածքում ոստիկանները ժամեր առաջ լայնածավալ գործողություններ են իրականացրել:

 

Armtimes.com-ի աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանները ռեստորանի բակից բերման են ենթարկել մի քանի քաղաքացիների՝ իրենց անձնական օգտագործման մեքենաներով:

Մեր տեղեկություններով, բերման ենթարկվածների մեջ է նաեւ քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբոր որդին՝ Գրիգորի Հակոբյանը՝ Կոքս մականվամբ:

Չճշտված տեղեկություններով, նրանց մոտ հայտնաբերվել է նաեւ թմրանյութ:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին: Մանրամասները՝ առաջիկայում: