Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից


Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից
Նոյեմբեր 13 00:03 2018

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը հեռացվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից: Նման որոշում կայացվել է նոյեմբերի 12-ին տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստի ժամանակ:

ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ Գալուստ Սահակյանը, մասնավորապես, Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբերի անդամ էր: Նրան փոխարինելու է ՀՀԿ-ական նոր պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Ի դեպ, Կարապետյանը փոխարինում է Ռուզաննա Մուրադյանին, որի մանդատից հրաժարվելու պատճառն էլ անհայտ մնաց:

 

Այս փոփոխությունն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: