Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու


Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու
Նոյեմբեր 12 21:39 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքով: Նա լինելու է ռեյտինգային թեկնածու՝ Գեղարքունիքի մարզում:

«Սիրելի ընկերներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով առաջադրում եմ իմ թեկնածությունը «Իմ քայլը» դաշինքի կողմից Գեղարքունիքի մարզում որպես ռեյտինգային թեկնածու։ Ովքեր ցանկանում են օգնել ու աջակցել ինձ, խնդրում եմ առանձին նամակ գրել»,- ասված է նրա հայտարարության մեջ։