ՌԴ սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում. Դավիթ Տոնոյան


ՌԴ սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում. Դավիթ Տոնոյան
Նոյեմբեր 12 20:08 2018

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ու սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

 

«Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը, որ Ռուսաստանի զինված ուժերն ու սահմանապահ ուժերը իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարությունը»,- ասաց Տոնոյանը: