Արաբկիրում առևանգել են «Ագբա Լիզինգ» ՓԲԸ-ի տնօրենի Tօyօta Camry մեքենան


Արաբկիրում առևանգել են «Ագբա Լիզինգ» ՓԲԸ-ի տնօրենի Tօyօta Camry մեքենան
Նոյեմբեր 12 19:32 2018

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 10-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ավտոմեքենայի առեւանգման փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 11-ին, Արաբկիրի ոստիկանություն է դիմել Արաբկիր 19-րդ փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Բազիկյան և հայտնել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 21։00-ից մինչև նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից փախցրել են կայանված վիճակում գտնվող Tօyօta Camry մակնիշի 705 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենան։

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչև այս պահը Արաբկիրի ոստիկանները չեն հայտնաբերել ավտոմեքենան, իսկ այն պատկանում է «Ագբա Լիզինգ» ՓԲԸ-ին, իսկ Ա. Բազիկյանն էլ նշված ՓԲԸ-ի տնօրենն է։