Զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, սակայն նրանց կտրվեն հավելավճարներ. Դավիթ Տոնոյան


Զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, սակայն նրանց կտրվեն հավելավճարներ. Դավիթ Տոնոյան
Նոյեմբեր 12 18:58 2018

Անգամ մոտ 26,6 տոկոսով բարձրացվող պաշտպանական բյուջեով, որի 45,5 տոկոսը զինծառայողներին վճարվող աշխատավարձերն են՝ նախատեսված չէ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը.

«Բայց ի՞նչ է նախատեսված ու արդեն իսկ մեկ անգամ դա կատարվել է։ ՊՆ-ն հնարավորություն ունի խնայողությունների հաշվին՝ հավելավճարների միջոցով, այսպես ասած, հոգալ աշխատավարձի բարձրացումը։ Մենք ունենք հնարավորություն ու առաջնահերթությունը տրվում է մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողներին», - ասաց Դավիթ Տոնոյանը։

Նա նշեց՝ տնտեսության զարգացման, հարկերի պատշաճ վարման, բյուջեի ավելացման պարագայում, իհարկե, հնարավոր կլինի խոսել զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին։

«Այս պահին ևս մեկ անգամ կրկնեմ՝ լուծումը տալու ենք հավելավճարների միջոցով», - ասաց Պաշպանության նախարարի պաշտոնակատարը։