ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը


ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը
Նոյեմբեր 12 18:13 2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Դավիթ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու,  համապետական ցուցակում էլ, ամենայն հավանականությամբ, չի լինելու»,-նշեց Է. Շարմազանովը։

 

Նշենք, որ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարն էլ լինելու է Արմեն Աշոտյանը։