Երկրում կա «800 հազար պորտաբույծ»․ Աշոտյանը Փաշինյանի հայտարարությունը ցինիզմ է համարում (տեսանյութ)


Երկրում կա «800 հազար պորտաբույծ»․ Աշոտյանը Փաշինյանի հայտարարությունը ցինիզմ է համարում (տեսանյութ)
Նոյեմբեր 12 17:27 2018

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանն առ այն, որ ՀՀԿ-ն 20 տարի շարունակ աղբ է կուտակել, և ատամի ու կոշկի խոզանակները կողք կողքի է դրել։

Մասնավորապես Արմեն Աշոտյանն ասաց․-«Եթե իրենք քաղաքական հիգիենայի պրոբլեմներ ունեն, ապա վստահ պետք է լինեն, որ ՀՀԿ-ն, ի դեմս ինձ և իմ գործընկերների, հիգիենայի պրոբլեմներ ընդհանրապես չունենք: Երկրորդ՝ եթե իրենք պետք է ասեին, ժողովուրդ, մենք դեռ 20 տարի պետք է մաքրենք այսպես կոչված ախոռը, ապա թող չխոստանային ոսկե սարեր, բարձր թոշակ, աշխատավարձ, իրենք եկել են իշխանության այլ խոստումով: Իրենք բոլոր բարդ խնդիրներին խոստանում էին հեշտ լուծումներ, ասում էին՝ Սաշիկը 50-50 է, կարմիր գծերը հանելու ենք, տեսախցիկները պետք է վերացնենք, բյուջեն 800 մլն-ով կավելացնենք, ձեր կենսամակարդակը կբարձրանա: Ժողովուրդ, մենք գիտենք, որ իրենք սուտ են ասում, էս մեր խեղճ ժողովուրդը չգիտեր: Ժողովուրդը, հոգնած լինելով և՛ իշխանություններից, և՛ ամեն ինչից՝ մտածում էր, որ կա փրկիչ: Փրկիչ չկա և չի կարող լինել, որովհետեւ փրկիչը մի անգամ եկել է, շանսը տվել է փրկելու, գնացել է»:

Աշոտյանի խոսքով՝ մնացածը խորամանկություն է, Փաշինյանը հիմա տեսնում է շաբաթ-շաբաթ գահավիժող իր վարկանիշը, դրա համար ընտրությունները բերեց դեկտեմբեր, հիմա անգամ Փաշինյանի մոլի երկրպագուներն են քննադատում նրա մտքերը, մասնավորապես, վերջին արտահայտությունը, որ երկրում կա «800 հազար պորտաբույծ»: 

Մանրամասները՝ տեսանյութում․