Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմը տարածքներ չի գրավել. Դավիթ Տոնոյան


Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմը տարածքներ չի գրավել. Դավիթ Տոնոյան
Նոյեմբեր 12 17:58 2018

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյան

«Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել։ Դա եղել է միջդիրքային տարածությունորը կրճատվել է։ Ընդ որում՝ Նախիջևանի Հանրապետության տարածքումորտեղ ՀՀ զինված ուժերը երբևէ վերահսկողություն չեն իրականացրել»,- նշեց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը դրա հետևանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել։

Հարցին՝ արդյոք հայկական կողմն այդ ուղղությամբ ունի դիրքային բարելավումներնախարարը պատասխանեց՝ այո։

«Այոև ոչ՝ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։