Կոտայքի մարզում Ford-ը բախվել է էլեկտրասյանը, հետո՝ հսկայական եղևնուն և կողաշրջվել


Կոտայքի մարզում Ford-ը բախվել է էլեկտրասյանը, հետո՝ հսկայական եղևնուն և կողաշրջվել
Նոյեմբեր 12 17:47 2018

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ford մակնիշի X 452 YC 150 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու այնուհետև հսկայական եղևնուն, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետև տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։