ՌԴ նախագահը մեկնում է Թուրքիա


ՌԴ նախագահը մեկնում է Թուրքիա
Նոյեմբեր 12 17:10 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովի փոխանցմամբ` արարողությանը ներկա է գտնվելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ` ՌԴ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել էր Ստամբուլում կայացած սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովին:

Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազամուղը բաղկացած է երկու հատվածից, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 15.7 մլրդ խորանարդ մետր գազ է տեղափոխելու: Նախատեսվում է, որ գազամուղի կշահագործվի 2020թ.:  Առաջին մասով գազը կտեղափոխվի Թուրքիա, իսկ երկրորդ մասով`Եվրոպայի հարավ և հարավարևելք:

Աղբյուր`   ermenihaber.am