ՀՊՏՀ պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել


ՀՊՏՀ պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Նոյեմբեր 12 16:34 2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի ուսանողներ ջան,
Սիրելի կոլեգաներ և ընկերներ...

Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար:

Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել...

Ժողն ինձ տվել է ամենակարևորը. ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից... Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»,-գրել է նա: