«Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018»-ը համախմբել է ոլորտի պատասխանատուներին


«Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018»-ը համախմբել է ոլորտի պատասխանատուներին
Նոյեմբեր 12 14:21 2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն աշխատանքային 2-օրյա այցով գտնվում է Կատարի Պետությունում` Դոհայում, մասնակցելու «Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով 2018» միջոցառմանը:

Առողջապահության պատասխանատուներին, նշանավոր գիտնականներին և հետազոտողներին, ոլորտում ներդրում կատարող ընկերություններին և գործարարներին մեկ վայրում համախմբող այս համաժողովը  նպատակ ունի բարելավելու գլոբալ առողջությունը, մշակելու առաջարկներ ապացույցների վրա հիմնված նորարարական առողջապահական քաղաքականությունների համար, ինչպես նաև բարեփոխումներ ձեռնարկած առաջնորդների համար ծառայելու որպես համագործակցության հարթակ` քննարկելու և փնտրելու լուծումներ առողջապահական համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու համար: 

Համաժողովի ընթացքում քննարկվելու են նաև բժշկագիտական թեմաներ` հոգեկան առողջություն, վիրուսային հեպատիտ, ակնաբուժություն, բուժքույրություն, անդրադարձ կլինի համընդհանուր առողջապահական ծածկույթին, առողջապահության մեջ մասնավոր սեկտորի դերին և առանցքային այլ հարցերի:



loading...