Անցած շաբաթ գրանցվել է 158 արտակարգ դեպք. միայն ավտովթարներից զոհվել է 9, վիրավորվել 92 մարդ


Անցած շաբաթ գրանցվել է 158 արտակարգ դեպք. միայն ավտովթարներից զոհվել է 9, վիրավորվել 92 մարդ
Նոյեմբեր 12 14:02 2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 303 դեպք, որից 158-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 53 հրդեհ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 9 եւ տուժել 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 15 դեպք, որի հետեւանքով տուժել է 29 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: