Ես չեմ սիրում քաղաքականության մեջ առաջնորդվել կոֆեի բաժակի մրուրով. Ն. Զոհրաբյան


Ես չեմ սիրում քաղաքականության մեջ առաջնորդվել կոֆեի բաժակի մրուրով. Ն. Զոհրաբյան
Նոյեմբեր 12 13:00 2018

Ես չեմ սիրում քաղաքականության մեջ առաջնորդվել կոֆեի բաժակի մրուրով՝ թե կոֆեի բաժակի հետագիծը ինչ ցույց կտա: Այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով «Մենք» դաշինքի հայտարարությանը՝  Զոհրաբյանն ասաց.

 «Ընտրություն կամ իշխանություն լինելը հայտարարություններով չէ: Եթե ռեալ-պոլիտիկը առաջնորդվեր և ձևավորվեր ընդամենը միայն հայտարարություններով ու ցանկություններով, ապա այժմ բացարձակապես այլ իրականություն կլիներ»

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ  իրենք ուժեղ նախընտրական ծրագիր ունեն:

«Մենք գնում ենք արդար մրցապայքարի, և մեր երկխոսության զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին, որին էլ ներկայացնելու ենք մեր, իմ վստահ համոզմամբ, բավականին ուժեղ նախընտրական ծրագիրը»,-ասաց նա՞