Ուղղակի ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՀԿ-ի քաղաքական բանաձևի մասին


Ուղղակի ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՀԿ-ի քաղաքական բանաձևի մասին
Նոյեմբեր 12 13:46 2018

ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀԿի հրապարակած քաղաքական բանաձևին:

««Այդուհանդերձ, կրելով պատասխանատվության և դժվարին բարեփոխումների բեռը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալներն ու բացթողումները»,- գրված է ՀՀԿ խորհրդի՝ երեկ հրապարակած հայտարարության մեջ։

Այսինքն այս մարդկանց համար ընտրություն կեղծելը, ընտրակաշառք բաժանելը, մարդկանց ապօրինի ազատազրկելը, մարդասպաններին չդատելն ու ազատ արձակելը, զինվորից գողանալը, մամուլի վրա ճնշումներ գործադրելը, Մարտի 1 անելը, պետական համակարգը կոռուպցիայի մեջ թաղելը, համակարգային կաշառակերություն խրախուսելը պարզապես «սխալներ ու բացթողումներ» են։ Տենց, իմիջիայլոց՝ սխալ ա, արել ենք, էլի։

Ուղղակի ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ»,- գրել է նա: