ՀՀԿ-ն պետք է ասի, թե ինչու չի բացահայտել մարտի 1-ը․Հրաչյա Հակոբյան


ՀՀԿ-ն պետք է ասի, թե ինչու չի բացահայտել մարտի 1-ը․Հրաչյա Հակոբյան
Նոյեմբեր 12 13:40 2018

Այսօր ազգային ժողովում Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն, ասաց որ բացի Հանրապետականից այլ ուժեր ևս կան, որ կարող են լինել ընդդիմություն, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, քանի որ չնայած նրանք եղել են «Ելք» դաշինքի անդամ, միևնույն է բոլորին հայտնի է ինչքան տարաձայնություններ են եղել այդ համագործակցության ժամանակ։

Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանն այն մասին, որ Փաշինյանը մեղսակից է մարտի 1-ի դեպքերով, Հակոբյանն ասաց, որ պահանջում է փաստեր, թե ինչքանով է ինչքանով է Փաինյանը մեղսակից, բայց նա նշեց, որ ՀՀԿ-ն պետք է բերի փաստեր, թե ինչու իրենց իշխանության օրոք չբացահայտվեց մարտի 1-ի դեպքը։ Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն ինքն է քվեարկելու «Իմ քայլը» դաշինքի օգտին։

Մանրամասները՝ տեսանյութում․