ՀՀԿ-ն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է Մարտի 1-ի հրահրողներից մեկը


ՀՀԿ-ն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է Մարտի 1-ի հրահրողներից մեկը
Նոյեմբեր 12 13:27 2018

ՀՀԿ-ն երեկ գումարած ԳՄ նիստից հետո հրապարակեց ՀՀԿ-ի քաղաքական բանաձևը, որը նաև լինելու է նախընտրական ծրագրի հիմքը:

Ուշագրավ է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակի և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների մասին» ենթավերնագրում ՀՀԿ-ն որպես Մարտի 1-ի հիմնական մեղավոր նշում է Նիկոլ Փաշինյանի անունը:

Մեջբերում ենք հատվածն առանց խմբագրման.

«Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ»: