Արայիկ Հարությունյանը ՀՀԿ-ին լուրջ մրցակից է համարում


Արայիկ Հարությունյանը  ՀՀԿ-ին լուրջ  մրցակից է համարում
Նոյեմբեր 12 12:20 2018

Ցանկացած մեկը, որը մասնակցում է ընտրություններին, մրցակից է, և բոլորին է պետք է հավասարապես լուրջ վերաբերվել:   Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Այն  հարցին, թե որն է լինելու ցուցակում նրա տեղը, Հարությունյանը պատասխանեց.

«Ցուցակի վերաբերյալ հարցին կանդրադառնամ ցուցակի հրապարակումից հետո»:

Անդրադառնալով դպրոցները նախընտրական շրջանում քարոզչությունից զերծ պահելուն՝ նախարարի ԺՊ-ն ասաց, որ քաղաքապետարանի, մարզպետարանի վարչության պետերի հետ հանդիպել է և հերթական ցուցումներն է տվել, որ դպրոցին քարզչությունից զերծ պահեն: