Որոշ բուքմեյքերներ կդադարեցնեն իրենց գործունեությունը․ ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագիծը


Որոշ բուքմեյքերներ կդադարեցնեն իրենց գործունեությունը․ ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագիծը
Նոյեմբեր 12 11:51 2018

Քիչ առաջ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ներկայացրեց իր համահեղինակությամբ մի նախագիծ, ըստ որի խստորեն սահմանափակվում են բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը։ Առաջարկվող նախագիծը նախատեսում է բուքմեյքերական խաղատները տեղափոխել մայրաքաղաք Երևանից, ինչպես նաև գազալցակայաններում գործող խաղային ապարատներն ի սպառ վերացնել։ «Մարդիկ իրենք են բողոքում, որ գնում են մեքենաները լիցքավորելու, բայց ավելիշատ գումար ծախսում են այդ ապարատների վրա, քան կարող են իրենց մեքենաները լիցքավորել»- նշեց Ալեն Սիմոնյանը։

Սամվել Ֆարմանյանը մտահոգություն հայտնեց, որ բուքմեյքերական գրասենյակները վերացնելով  չի կրճատվի 62000 խաղացողների թիվը ՀՀ-ում։ Սակայն Ֆարմանյանը նկատեց, որ այս նախագծի արդյունքում կարող են որոշ ընկերություններ մոնոպոլ դիրք զբաղեցնել դաշտում, մասնավորապես մեկ-երկու ընկերություն կա, որ ինտերնետի միջոցով ապահովում է հնարավորություններ խացադրույք կատարելու, և օրենքի ընդունումից հետո մնալու են մաիայն այդ ընկերությունները։ 

Արձագանքելով Ֆարմանյանի դիտարմանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք մտածում են մարդկանց մասին, այլ ոչ թե ընկերությունների։ Բացի այդ, եթե անգամ հնարավորություն լինի ինտերնետը արգելել, Սիմոնյանի համոզմամբ՝ մարդիկ կսկսեն բակերում «ղումար» խաղալ։

Վաչիկ Գրիգորյան