Արա Սահակյանը հետ կանչվեց դեսպանի պաշտոնից. հայտնի է նոր դեսպանի անունը


Արա Սահակյանը հետ կանչվեց դեսպանի պաշտոնից. հայտնի է նոր դեսպանի անունը
Նոյեմբեր 12 11:47 2018

Արա Սահակյանը հետ կանչվեց դեսպանի պաշտոնից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանով Գագիկ Ղալաչյանը նշանակվեց Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա):