Քալիֆորնիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 23-ի


Քալիֆորնիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 23-ի
Նոյեմբեր 11 12:46 2018

Քալիֆորնիայում Camp հրդեհի զոհերի թիվը հասել է 23-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով KSBY հեռուստաալիքին:

Ավելի վաղ հաղորդվել էր Քալիֆորնիայի հյուսիսային եւ հարավային մասերում հրդեհների ժամանակ 11 զոհի մասին:

Քալիֆորնիայի հյուսիսում Camp անտառային հրդեհը սկսվել էր հինգշաբթի: Հեռուստաալիքի վերջին տվյալներով, կրակը բռնկվել է ավելի քան 42 հազար հեկտար տարածքում եւ ոչնչացնել գրեթե յոթ հազար շենք՝ դառնալով նահանգի պատմության մեջ առավել կործանարարը:

Մինչ այժմ Քալիֆորնիայի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհը համարվում էր Tubbs-ը: Այն տեղի էր ունեցել 2017-ի հոկտեմբերին, բռնկվել էր մոտ 15 հազար հեկտար տարածքում եւ ոչնչացրել ավելի քան 5.5 հազար շենք:



loading...