Շվեյցարիայում լազերի օգնությամբ օդում անօդաչուների լիցքավորման տեխնոլոգիա են մշակում


Շվեյցարիայում լազերի օգնությամբ օդում անօդաչուների լիցքավորման տեխնոլոգիա են մշակում
Նոյեմբեր 11 16:01 2018

Շվեյցարիայի Լոզան քաղաքի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (EPFL) մշակում են օդում լազերի օգնությամբ անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) լիցքավորման տեխնոլոգիա: Համակարգի հանգուցային բաղադրիչը սեփական լաբորատորիայում աճեցված արհեստական ալմաստն է, որի շնորհիվ լազերային ճառագայթը բավականին հզոր է դառնում, որպեսզի էներգիայով սնուցի զգալի տարածության վրա գտնվող մուլտիկոպտյորը:

 

 

Ինչպես իր կայքում նշում է EPFL-ը, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ արբանյակներին էներգիայի եւ տեղեկատվության փոխանցման համար: Ճառագայթն անվնաս է մարդկանց առողջության համար, այն մաշկի այրվածքներ չի առաջացնում:

 

Անօդաչու թռչող սարքերն ավելի ու ավելի լայնորեն են կիրառվում, նրանց կողմից կատարվող առաջադրանքների բազմազանությունը մեծանում է: Սակայն չնայած մշտական տեխնիկական կատարելագործմանը, դրոններն ունեն իրենց աքիլեսյան գարշապարը՝ առանց լրալիցքավորման դրանք օդում երկար ժամանակ չեն կարող գտնվել:

 

Սարքն արագորեն ծախսում է կուտակիչների էներգիան, ահա թե ինչու գիտնականներն ու ինժեներները շատ հեռանկարային են համարում գետնից լազերային ճառագայթի օգնությամբ լիցքավորումը: Եթե պահանջվի լիցքավորել խոշոր ԱՕԹՍ, ապա կարելի է գործարկել մի քանի լազերներ, պարզաբանում են մասնագետները:

 

EPFL-ում դրոնների լիցքավորման համակարգի նախատիպը հույս ունեն ստեղծել 2019 թվականի սկզբին, իսկ դրա առեւտրային կիրառումը կարող է սկսվել 2020 թվականին: Շվեյցարացի գիտնականները եւ ինժեներները դրա հետի մեկտեղ կարծում են, որ անօդաչուն, այնուամենայնիվ, այդ համակարգից անկախ կուտակչի կարիք կունենա ի դեպս դրա վնասվելու կամ գետնից լիցքավորվելու ունակությունից զրկվելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



loading...